Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:
Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 300 հա տեղանք, 120 կիլոմետր ճանապարհ և 505 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 12 հազար պայթուցիկ օբյեկտ:
Լեռնային Ղարաբաղի պայթուցիկ օբյեկտներից տարածքն ականազերծելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ականազերծման բարձր տեմպը պահպանել լեռնային տեղանքներում:
Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբանոցում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հաստատվել է հրադադար:
Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության վերականգնումը: