2021թ. հունվարի 1-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 5 երեխա, որից՝ 4-ը բնական ճանապարհով, մեկը՝ կեսարյան հատումով։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Վերջինիս քաշը կազմել է 5 կիլոգրամ 450 գրամ։ Նորածիններից երեքը արական սեռի են, երկուսը՝ իգական։ Ծննդկանների և նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։