Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր՝ Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայիլյանն ազատվել է Արցախի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից։