Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում գտնվող ռազմական բժիշկների բրիգադները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում բուժօգնություն ցույց տալ տեղի բնակչությանը:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցույց տվել Մարտունու շրջանի Ննգի բնակավայրի ավելի քան 50 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցույց տվել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակիչների, որոնցից 135-ը երեխաներ են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:
Մինչ օրս ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: