Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ իր հրահանգով Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի օկուպացված Վարանդա տեղամասում (Ֆիզուլի) կառուցվելու է միջազգային օդանավակայան։
Ենթադրում եմ, որ այն կլինի սովետական շրջանի նախկին օդանավակայանի տեղում:
Ալիևը նաև հայտարարել է, որ չնայած Վարանդա (Ֆիզուլի)–Շուշի ճանապարհին, իրենք ցանկացած պահի կարող են օգտվել նաև Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհից, քանզի այն ևս բաց է իրենց համար։
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պարտավոր է արձագանքել այս հայտարարությանը՝ պարզություն մտցնելով Բերձորով դեպի Արցախ ճանապարհորդող մեր հայրենակիցների համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանից։