ՌԴ ԱԻՆ փրկարարները, Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ միասին, 2021 թ.-ին առաջին անգամ իրականացրել են բնակարանային ֆոնդի և Ռուսաստանից մարդասիրական օգնության վերականգնման ենթակա սոցիալական նշանակության օբյեկտների տեղազննում: Ներկայումս վերականգնվել է շուրջ 260 օբյեկտ:
Հունվարի 5-ին արտակարգ իրավիճակների վարչության մասնագետներն այցելել են 15 հաստատություն, որտեղ վերականգնման աշխատանքները շարունակվում են: Նրանք այցելել են մասնավոր և բազմաբնակարան շենքեր, սոցիալական նշանակության օբյեկտներ:
Բացի այդ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն այցելել են հանրապետական քաղաքային հիվանդանոցի դեղամիջոցների պահեստ, որը վերականգնվել է Ռուսաստանից եկող շինանյութերի օգտագործմամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու, Մարտակերտի շրջաններից։