Ադրբեջանի ԶՈւ-ը հրաձգային զենքից կրակ են բացել Արցախում:
Այս մասին հայտնում են @wargonzo-ի աղբյուրները Ստեփանակերտից։
«Անկանոն կրակոցներ են լսվել Շուշիի շրջանում։ Կրակոցները հիմնականում դեպի օդ են եղել, սակայն, ընթացքում կրակ են բացել նաև Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։ Միջադեպի մասին արդեն հաղորդվել է խաղաղապահներին։
Արդյո՞ք ադրբեջանցիների գործողությունները կապված են ԱՄՆ – ում տեղի ունեցող իրադարձությունների հետ, թե՞ նրանք այդպես «տոնում» են Սուրբծննդյան տոնը՝ անհասկանալի է։ Ամեն դեպքում կրակոցների փաստն ակնհայտ է»,-նշվել է տեղեկության մեջ:
Ավելի ուշ աղբյուրը հայտնել է, որ ուժերը վերադարձել են իրենց նախնական դիրքերին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: