Սուրբծննդյան տոնի նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի դիտորդական պաշտոններում ծառայություն իրականացնող զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Խաչմաչ բնակավայրի մոտակայքում տեղակայված դիտակետերից մեկում Սուրբ Ծննդյան պատարագ է տեղի ունեցել: Այն անցկացրել է Տեր Բորիս քահանան, որը ռուս խաղապահ զորախմբի կազմում է և նրանց հետ գրեթե առաջին օրերից գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Նա շնորհավորել է զինծառայողներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, մաղթել Աստծո օգնությունն ու օրհնությունը հայրենիքին ծառայելու գործում»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ու ինժեներական ենթակառուցվածքները: