ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այցելել են Ստեփանակերտի Եղբայրական հուշարձան։
«Այցելեցինք Ստեփանակերտի Եղբայրական հուշարձան, հարգանքի տուրք ենք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին։
Փա՛ռք Հերոսներին»:
Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու պատգամավոր Տարոն Սիմոնյանը երեկ՝ հունվարի 8-ին, Արցախում հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։
Հանդիպմանը քննարկել են հետպատերազմյան շրջանում արցախահայության առջև ծառացած հումանիտար և անհապաղ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև խորհրդարանական համագործակության հարցեր: