Արցախի ԱԻ պետական ծառայության ջոկատներն ավարտեցին իրենց այսօրվա աշխատանքը՝ հայտնաբերելով 11 մարդու մարմին:
Այս մասին Armenia Today- ի հետ զրույցում ասաց ԱԻ պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուն»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ բոլոր դիերը գտնվել են Հադրութի ու Ջաբրայիլի տարածքից:
Քաղաքացիական անձը տարեց տղամարդ է, որի մարմինը գտել են Հադրութի Վարդաշատ գյուղում: Նրա ինքնությունը պարզ է, հարազատները ճանաչել են դին:
Որոնողական աշխատանքների արդյունքում մինչ այժմ գտնվել է 1222 աճյուն։