Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը իր Twitter-յան միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին։
«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` շահարկելով գերեվարված քաղաքացիների և ռազմագերիների հարցը:
Պատերազմի ժամանակ բազմաթիվզինվորականներ և քաղաքացիական անձինք, իսկ պատերազմից հետո 64 զինվորական և մի խումբ քաղաքացիական անձինք բանտարկված են Ադրբեջանում»,- գրել է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերու կարգավիճակով հայտնված 62 զինծառայողի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել` ահաբեկչության հոդվածով։