«Ունենք բավականին մեծ ծավալով պետական նոր սահման, ինչը բնակավայրերին շատ մոտիկ է։ Ժամանակի ընթացքում ՊԲ կողմից, մյուս մարմինների կողմից անվտանգության համակարգը կամրանա, այդ խնդիրները կհարթվեն»,-նշել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ պետական համակարգը հոգեբանական առումով պետք է աշխատի բնակչության հետ, քանի որ Ադրբեջանն այդ ուղղությամբ փորձում է ազդել բնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա։
Բեգլարյանն ընդգծեց, որ պետք է անհրաժեշտ աշխատանքներ տարվեն Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ։
«Իհարկե, դժվարություններն այս պահին շատ ավելի շատ են, սակայն դրական միտումներ արդեն կան, արդեն միջազգային մի շարք կազմակերպություններ փորձում են աշխատանքներ կազմակերպել Արցախում, ինչպիսիք են ՌԴ հումանիտար առաքելության, խաղաղապահական խմբերը և այլն»,-նշեց նա։
Ըստ Բեգլարյանի՝ ողջ հայության աջակցությամբ այս ուղղությամբ պետք է աշխատանքներ ծավալվեն՝ քաղաքական ճանաչման, տարբեր ծրագերի իրականացման համար։