Այսօր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղում արդեն 6-րդ տարին անընդմեջ նշվում է Արցախի գինու փառատոնը:
Այս տարի տոնը կրկնակի է, քանի որ այն համընկել է ՀՀ անկախության տոնի հետ:
Արցախի գինու փառատոնն արդեն կայացած միջոցառում է, որն ամեն տարի զարմացնում է նորամուծություններով: Արցախյան գինու փառատոնն այս տարի ներկայացել է գինու տոնավաճ
առի, արվեստի և արհեստի ցուցադրության, մշակութային ծրագրի, թատերական ներկայացման ու համերգի տեսքով:
Փառատոնին բացի Արցախի տնային տնտեսություններից, իրենց արտադրանքն են ներկայացրել 31 գինեգործական ընկերություններ, որը 10-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: