Արցախի Հանրապետության նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
«Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ՝ մեր քաղաքացիներին հորդորում ենք առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց»,- ասված է հայտարարության մեջ։
Հանձնաժողովը հորդորում է Հայաստան մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում: