Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այս գիշեր ջարդուփշուր է արվել 5 կանգառ։ Դեպքի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Վստահ ենք՝ մեղավորները արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,- ասվում է հրապարակման մեջ։
ՀՀ Ոստիկանությունից Armenia Today-ին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հաղորդման հիման վրա Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։