Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում՝ 47 կողմ, 1 ձեռնպահ ձայներով Սերգեյ Ներսեսյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում:
Սերգեյ Ներսեսյանը լինելու է ֆինանսական բլոկի պատասխանատուն։
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի այն հարցին, թե ըստ նրա՝ արդյոք կա անհրաժեշտություն, որ ֆինանսական վարչության պետը ևս ունենա փոխարինող, քանի որ ֆինանսական վարչությունն այն եզակի վարչություններից է իր մեծությամբ, որն ըստ էության համակարգում է մեկ անձ՝ վարչության պետը և չունի փոխարինող, ասաց.
«Այս կարճ ժամանակահատվածում փորձել եմ ծանոթանալ մեր վարչության անձնակազմի հետ, նաև՝ ֆինանսական վարչության պետի հետ: Ոչ մի փոփոխության անհրաժեշտություն այս փուլում խնդիր չեմ տեսնում, բայց ուսումնասիրության դեպքում մենք կարող ենք հանդես գալ նմանատիպ փոփոխություններով եթե գտնենք, որ դրա կարիքը ունենք»,- ասաց Ներսեսյանը:
Երևանի ավագանու անդամները հորդորել են Սերգեյ Ներսեսյանին սոցիալական ցանցերում ակտիվ լինել։ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներից մեկը նկատել է, որ նա մի պատգամավորի օգնական է եղել խորհրդարանում, որն առանձնապես ակտիվ չէ իր գործունեությամբ: