Հանրապետության տարածքում հունվարի 4-ի ցերեկը և 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը:
ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հունվարի 4-ի ցերեկը և 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քաղաքի ցածրադիր գոտում սպասվում է ամպամածություն և մառախուղ: