Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զրահատանկային զորամասերից մեկում, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Դավիթ Տոնոյանը հետևել է մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացմանը և զորամասում ընթացող սեզոնային սպասարկման աշխատանքներին:
Անակնկալ ստուգայցի շրջանակում Դավիթ Տոնոյանի հրամանով զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զրահատեխնիկայի և զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու մարտական տարբեր խնդիրների կատարման պատրաստականությունը: