Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դիմիտրիս Սիլուրիսը Twitter-ի իր էջում գրել է, որ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադարձությունների զարգացմամբ և նոր բախումներով:
«Մենք աջակցում ենք հայ ժողովրդին և հույս ունենք, որ հակամարտությունը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով», – գրել է նա սոցցանցում: