«Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում օգոստոսի 20-ից սեպտեմբերի 6-ը Մոսկվայում անցկացվելու է «Ընկերակցություն առանց սահմանների» ազգային մշակութային փառատոնը:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ փառատոնին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնելու ՀՀ ԶՈՒ երգի-պարի համույթը: