Օգոստոսի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարության և Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր՝ հանրապետության ռազմական գերատեսչության 4 Су-25 ինքնաթիռների արդիականացման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-յան էջից։
Ստորագրմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: