Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի օգոստոսի 25-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով հատուցում կատարել 2018թ․ տեղի ունեցած 1 դեպքի մասով։
Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանի ընտանիքի անդամներին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200,000 ՀՀ դրամ։
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:
Հիշեցնենք, որ Աղասի Մկրտչյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով։