«Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում օգոստոսի 28-ին Երևանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն բազայում տեղի է ունենում բաց դռների օր:
Բաց դռների օրվա շրջանակներում հյուրերին կցուցադրվի տակտիկական դրվագների խաղարկություն, որոնց ավիացիոն ապահովումը կկատարեն կործանիչ և բանակային ավիացիայի անձնակազմերը, ինչպես նաև տեղի կունենա ավիացիոն տեխնիկայի ցուցադրություն:
Հիշեցնենք՝ հայ զինծառայողները մեկնել են Ռուսաստան և Բելառուս՝ մասնակցելու Միջազգային բանակային խաղեր «Արմիա-2020»-ին։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Armenia Today-ին հայտնել էր, որ «Արմիա-2020»-ին մասնակցում են հատուկ նշանակության, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության, ռազմական ոստիկանության, սպառազինության և թիկունքի վարչության, հրթիռային զորքերի և հրետանու ստորաբաժանումները:
««Արմիա-2020» համաժողովին նախատեսվում է պաշտպանական գերատեսչության և զինված ուժերի գլխավոր շտաբի առանձին պատվիրակությունների մասնակցությունը» ,- ասել էր ՊՆ մամուլի քարտուղարը:
Բանակային միջազգային խաղերն անցկացվում են 6-րդ անգամ՝ անցացվելու են օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը։ Խաղերի ընթացքում կանցկացվի 31 միջազգային մրցույթ։ Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ռուսաստանի և Ուզբեկստանի տարածքում: