Ռուսական 102-րդ ռազմաբազան ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների ծրագրերով անցկացվող օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին: Այս մասին ասված է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության կողմից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան։
Նշվում է, որ ընթացիկ տարում, չնայած կորոնավիրուսին, հաջողվել է անհրաժեշտ մակարդակով պահպանել անձնակազմի ուսուցման գործընթացի ինտենսիվությունը:
«Մոտակհեռանկարում Հայաստանի տարածքում և տարածաշրջանում տեղի կունենան զորավարժություններ, որոնցից ամենախոշորը «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն է (2020 թվականի սեպտեմբեր), «Որոնում-2020» (2020 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր) և «Փոխգործակցություն-2020» (2020 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր), որոնց կմասնակցեն ՌԴ-ի, ՀՀ – ի, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցների ստորաբաժանումները», – ասված է դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ: