ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել Հայկական հարվածային ԱԹՍ-ներից և գրառում կատարել:
«Ձեզ եմ ներկայացնում Հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջ։
Զարգացած ռազմարդյունաբերությունը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի հարվածային անօդաչուները խոցել են ադրբեջանական 3 տանկ: