Հակառակորդի հերթական Սու-25 տեսակի ինքնաթիռ է խոցվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը։
Նրա խոսքով՝ թեև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն կերպ փորձում է ժխտել Թուրքիայի ռազմաօդային ուժերի մասնակցությունը մարտական գործողություններին, սակայն F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներն Ադրբեջանի տարածքում են հայտնվել դեռևս հուլիսից՝ թուրք- ադրբեջանական լայնամասշտաբ
զորավարժությունների նախապատրաստման նախօրեին։
«Ինքնաթիռներն ակտիվ ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել ՀՀ և ԱՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով Գյանջա- Վարդենիս, Վարդենիս-Քարվաճառ, Գյանջա- Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները։ Զորավարժությունների ավարտից հետո այդ ինքնաթիռները Թուրքիայի տարածք չեն վերադարձել, տեղեկայված են մնացել Գյանջայի օդանավակայանում»,- ասաց պաշտոնյան և հավելեց, որ F-16-երի թռիչքները դեպի Ադրբեջան իրականացվել են Վրաստանի տարածքով:
ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղեկալը փաստեց, որ սեպտեմբերի 27-ին թուրքական երկու F-16 ինքնաթիռ Գյանջա- Սոթք- Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարված հասնելու ընթացքում խախտել են ՀՀ օդային սահմանը 6 կմ խորությամբ։ Իսկ սեպտեմբերի 29-ին Մինգեչաուրի ջրամբարի շրջանում հերթապահող F-16 ինքնաթիռը խոցել է մեր ՍՈՒ-25-ը։