«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը սկսում է հատուցումների տրամադրումը սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին։
Այս մասին հաղրոդում են հիմնադրամից: Հատուցումները կատարվելու են անկանխիկ եղանակով` շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվեհամարներին:
«Հայտնում ենք նաև, որ մեր ստեղծման օրվանից մեզ հետ համագործակցող Converse Bank-ը, ARMBUSINESSBANK CJSC-ը և Artsakh bank-ը մեզ և մեր շահառուներին սպասարկում են անվճար: Ավելին, մեզ հետ կնքված պայմանագրերի շրջանակներում այս բանկերը մեր շահառուներին տրամադրում են ավանդների բարձր տոկոսներ ու հաշիվների սպասարկման ավելի արտոնյալ պայմաններ»,- ասվում է հիմնադրամի էջում: