Մենք իրականացրել ենք առաջին հատուցումները սեփական կյանքը Հայրենիքի սահմանների համար չխնայած զինծառայողների ընտանիքներին: Այս մասին նշված է 1000+ հիմնադրամի Facebook-յան էջում։
«Տղե՛րք, Ձեր սխրանքներն անմահ են:
Շնորհակալ ենք:
Էդուարդ Հովհաննիսյան Գրիշայի
Նարեկ Լոռեցյան Արտակի
Նարեկ Արմենի Մեսրոպյան
Արման Թովմասյան Սամվելի
Էդգար Զաքարյան Սևակի
Լիպարիտ Դաշտոյան Աշոտի
Գևորգ Հարությունյան Արմանի
Հայկ Չիթչյան Արթուրի
Մյասնիկ Մյասնիկյան Պարգևի
Դավիթ Հարությունյան Սամվելի
Այսօր կատարված հատուցումների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ այս հղումով»,նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն որոշման նախագիծ է նախապատրաստում, որով նախատեսվում է Զինծառայողների հիմնադրամին գանձվելիք գումարը 1000-ից դարձնել 3000 դրամ։