Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նշվում է, որ դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն որոշման նախագիծ է պատրաստում, որով նախատեսում է Զինծառայողների ապահովության հիմնադրամին վճարվող գումարի չափը 1000 դրամից դարձնել 3000 դրամ։