Երևանի օդային տարածքում թուրքական «Բայրաքթարի» հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ՝ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան։
Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի օդային տարածքում թուրքական «Բայրաքթար» է հայտնվել։