ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը խոսեց անհետ կորածների մասին՝ ասելով.
«ՊՆ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ սերտորեն համագործացող հանձնաժողով է ստեղծված: Անհետ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, որովհետև շատերը հայտնվում են ողջ ու առողջ:
Նա ասաց, որ ՊՆ-ը հանդես է եկել օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ, սակայն ակնկալում է նաև հիմնադրամի ու պետական բյուջեի դրամական տրամադրումները:
«Քրեական բազմաթիվ գործեր են հարուցվել: Ուստի համապատասխան կառույցները չեն հասցնում կորածներին կարգավիճակ տրամադրելու մասին տեղեկություն հաղորդել»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով.
«Ամեն ինչ պետք է անել, որ այն ընտանիքները, որոնք ունեն կորուստներ, անպայման ստանան պետական աջակցություն: Կառավարության որոշումներով կշտկենք իրավիճակը»:
Կապված ԶՈւ-ի զինվորականների արձակուրդների կամ ազատման հետ՝ նշեց.
«Հաշվի առնելով այն, որ այժմ իրականացվում են ԶՈւ-ի վերաբաշխումներ, վերատեղակայումներ, զորահավաքային ու ոչ զորահավաքային ռեսուրսի՝ ժամկետային պարտադիր զինծառայողների, արձակուրդների ու ազատումների վերաբերյալ տեղեկատվություն կլինի ավելի ուշ՝ դեկտեմբերի 1-ից հետո, երբ կունենանք վերջնական պատկերացում ԶՈւ տեղակայման վերաբերյալ»: