ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման նպատակով կգործի նաև հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը:
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:
Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով ԱԱԾ-ն քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն, իսկ հնարավոր խնդիրների ու հարցերի դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թեժ գծի՝ 015 361893 հեռախոսահամարով: