Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով, որ իրենց երեխաներին Արցախ չտանեն, որովհետև ճանապարհն անվտանգ չէ։ Նրանք պահանջում են, որ իրենց երեխաները ծառայության անցնեն ՀՀ զորամասերում:
«Ոչ մեկ երաշխիք չունի՝ այդ երեխաները կհասնե՞ն Արցախ, թե՞ ոչ։ Ասում են՝ ճանապարհն անվտանգ է, բայց անվտանգության երաշխիքներ չեն տալիս: Թող ինչ-որ մեկը նախարարությունից գա և ասի, որ մեր երեխաներին Հայաստանի զորամասեր են տանում, թող կոնկրետ զորամասի համար ասեն, թող գնան մեր հող ու ջրի, մեր հայրենիքի համար ծառայեն։ Արցախ հասնելու համար ոչ մեկը երաշխիք չունի, ում հարցնում ես՝ ոչ մեկը չի ասում, որ երաշխավորում են»,- լրագրողների հետ զրույցում նշեց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը:
Ծնողները հայտարարում են՝ թույլ չեն տա, որ զինվորները ծառայության վերադառնան Արցախ:
Մանրամասները՝ տեսանյութում: