Մոսկվայի քաղաքային դատարանը երկուշաբթի կսկսի ընտրել երդվյալ ատենակալներին, որոնք քննելու են հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երկու ավագ քույրերի գործը։ Interfax-ի հաղորդմամբ՝ նիստը նշանակված է ժամը 11: 30-ին։
Նախորդ նիստում դատարանը հրաժարվել էր գործը վերադարձնել դատախազություն և փոխել նրա ընդդատությունը։ Ինչպես նաև, որոշ գործողությունների արգելքի ձևով երկարաձգել էր խափանման միջոցը:
Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսին Մոսկվայի Ալտուֆևսկի խճուղու տան միջբնակարանային սրահում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են զոհվածի դուստրերը՝ 19-ամյա Քրիստինան, 18-ամյա Անգելինան և նրանց կրտսեր 17-ամյա քույրը։
Մեկ տարի անց գործի քննությունն ավարտվել է։ Քույրերին մեղադրանք են առաջադրել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ սպանության հիմքով։