Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը չի կարծում, որ դատական համակարգում կրճատումներ պետք է լինեն։ Ավելին՝ նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետին՝ առաջարկելով մի քանի դատարաններում ավելացնել դատավորների թվաքականը։
«Դատարաններն այնքան ծանրաբեռնված են, որ եղած դատավորների քանակը մի բան էլ նվազեցնելը նշանակում է կազմալուծել դատական համակարգի աշխատանքը», – նկատեց Փոլադյանը:
Կարեն Փոլանդյանը հավաստիացրեց, որ դատավորները չեն ստացել ու չեն ստանում պարգևավճար։
«Բարձրագույն դատական խորհուրդը, դատակական համակարգի, առանց բացառության, բոլոր աշխատակիցներն իրենց անձնական միջոցներից շուրջ 24 մլն դրամ հավաքագրել և ուղղել են «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք-արշավ նախաձեռնությանը»,- հավելեց նա։
Դատական դեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ դատական համակարգից շուրջ 85 հոգի առաջնագծում են, ստեղծված իրավիճակով էլ պայմանավորված, որոշ դատական նիստեր հետաձգվում են: