Ազատության հրապարակում կազմակերպված «Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնության հավաքի ավարտին ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել է հավաքը՝ բերման ենթարկելով կազմակերպիչներին՝ «Սասնա ծռեր» կուսակցության անդամներին և հավաքի մյուս մասնակիցներին։
Ոստիկանությունն իր գործողությունները պայմանավորում է ռազմական դրության ժամանակ հավաքների անցկացման արգելքով։ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կարգախոսն էր՝ «Ո՛չ Արցախի ռուս-թուրքական զավթմանը»։