Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, կալանավորելու միջնորդությունն էլ մերժեց։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Վահագն Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարյանը մեղադրվում է իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։
Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ-ն կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Այս գորրծով անցնում են ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ
Արթուր Վանեցյանը, Վահրամ Բաղդասարյանը, «Սիսական» ջոկատի հրամանատա Աշոտ Մինասյանն այս գործով ձերբակալվել են: Գործով անցնող այլ անձինք ևս կան։