«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը, կապված մեծաքանակ զանգերի հետ, հստակեցրել է իր կարգավիճակը՝ գրելով.
«Այսօր (18.11.2020թ.) ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մեր կարգավիճակը փոխվեց՝ կասկածյալի կարգավիճակից այն դարձավ մեղադրյալի կարգավիճակ:
Հիշեցնեմ, որ Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով, այն է «օրենքի սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»: