Այսօր ՀՅԴ անդամների իրականացրած ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 28 անձ, որոնց նկատմամաբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Ավելի ուշ նրանք բոլորն ազատ են արձակվել։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրին ՀՀ Ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի տարբեր մասերում քաղաքացիները փակել են որոշ փողոցներ։ Բողոքի այս ակցիայի պահանջը կրկին նույնն էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս ակցիայի կազմակերպիչը ՀՅԴ կուսակցությունն էր, որի անդամները փակել էին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։