Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունից նիստից առաջ քաղաքացիները փորձել են շրջափակել Կառավարության շենքի մուտքերը, սակայն ոստիկանական ուժերն ավելի շուտ էին շրջափակել այն՝ թույլ չտալով դա անել ցուցարարներին։