Ընդդիմությունը ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է վերջին օրերին ցուցարարների նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու մեջ: Այս մասին ասվում է ընդդիմադիր «Հայրենիքի փրկության կոմիտեի» հայտարարության մեջ։
Նշվում է, որ «ՀՀ քաղաքացիներին տարբեր աստիճանի վնասվածքներ են պատճառվել, ապօրինաբար խախտվում է հավաքներ անցկացնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը, նրանց անհիմն վարչական կալանքի են ենթարկում»:
«Հայրենիքի փրկության կոմիտեի» իրավաբանական հանձնաժողովը վաղը իրավասու մարմիններին հաղորդումներ կփոխանցի հավաքների մասնակիցների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կատարված բոլոր հանցագործությունների վերաբերյալ», – մասնավորապես ասված Է ընդդիմության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում ՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։