Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 28 քաղաքացի: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:00-ից մեկանարկել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, քաղաքացիները մի շարք փողոցներ էին փակել:
«Հայրենիքի փրկության շարժումն» ավելի վաղ հայտարարել էր, որ բողոքի գործողություններ է իրականացնելու Երևանի տարբեր հատվածներում՝ «կոչ անելով հայրենիքի ապագայով մտահոգ յուրաքանչյուրին միանալ բողոքի ակցիաներին և ստիպել դավադիր իշխանություններին ներկայացնել հրաժարական»:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: