ՀՀ ազգային ժողովն այսօր՝ մարտի 25-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած դատական համակարգի փոփոխությունների ծավալուն փաթեթը՝ 84 կողմ և 29 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Նախագծով սահմանվում է, որ ԲԴԽ-ում այսուհետ դատավորների հավակնորդների թեկնածությունները քննարկելիս հաշվի է առնվելու նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդակցական եզրակացությունը՝ հավակնորդի բարեվարքության վերաբերյալ, ինչը ենթադրում է կոռուպցիոն գործարքներում ներգրավված չլինելու ստուգում, նախկին աշխատանքային պարտականությունների կատարման վերաբերյալ եզրակացություն:
Թեկնածուների հավակնորդները լրացնելու են հարցաթերթիկ՝ կապված գույքային որոշակի դրության հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող է ուսումնասիրության առարկա դառնալ:
Առաջարկվող փոփոխություններով սահմանվել է նաև գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմք և այս գործառույթով զբաղվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Նախագծով նշվում է նաև բոլոր այն դեպքերում, երբ հայտարարագրերի վերլուծութան ընթացում թերհայտարարագրումներ կամ խախտումներ են հայտնաբերվում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու իրավունք է ստանում:
Կառավարության ներկայացրած փաթեթն առաջիկայում որոշ փոփոխությունների կենթարկվի։