Հայաստանը 1 մլն շնչի հաշվարկով գրանցված վարակակիրների թվով այսուհետ մեր տարածաշրջանի ռեկորդակիրն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
«Շատ լավ հասկանալով, որ նոր կորոնավիրուսի վիճակագրությունը տարբեր երկրներում շատ տարբեր (ան)ճշտությամբ է գրանցվում, հասկանալով, որ Worldometer-ի և այս պահի դրությամբ ընդհանրապես որևէ այլ աղբյուրից ստացած թվերը բավականաչափ հուսալի չեն լուրջ գիտական համեմատության համար, այնուամենայնիվ գրեմ. ըստ Worldometer կայքի՝ 1 մլն շնչի հաշվարկով գրանցված վարակակիրների թվով Հայաստանը այսուհետ մեր տարածաշրջանի ռեկորդակիրն է.
Հայաստան.1,892
Թուրքիա. 1,823
Իրան. 1,542
Ադրբեջան. 370
Վրաստան. 181»,- գրել է Վրթանեսյանը։
Նա նաև հավաստիացրեկ է, որ աա հաստատ այն ռեկորդը չէ, որին ցանկանում էինք հասնել՝ առավել ևս, երբ համեմատում ես Վրաստանի ցուցանիշների հետ՝ հավելելով, որ Վրաստանում 10 անգամ քիչ է վարակվածների թիվը 1 մլն շնչի հաշվով քան Հայաստանում։
«[Ի դեպ, Վրաստանում երեկ գրանցվել է ընդամենը 8 նոր վարակված, որոնցից երկուսը՝ Հայաստանի քաղաքացի։ Իսկ Հայաստանում՝ +335 նոր վարակակիր։] Ընդ որում չենք կարող ասել, որ վրացիները մենթալիտետով կամ տեմպերամենտով, սոցիալական շփման մոդելով մեզնից խիստ տարբերվում են։ Իսկ ուղևորահոսքերի ծավալների և աշխուժության առումով մեզնից շատ ավելի ռիսկային գոտում էին»,- գրել է Վրթանեսյանը։
Նա նշել է, որ Վրաստանի իշխանությունները կարողացան սանձահարել համաճարակը (գոնե այս փուլում), իսկ Հայաստանում ունենք այն, ինչ ունենք՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը մեկնարկային փուլում ավելի շահավետ վիճակում էր։