ՀՀ Ազգային Ժողովում կորոնավիրուսի հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի մասին քննարկում է կազմակերպել «Իմ քայլի» պատգամավոր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։
Երևանի Կենտրոնի համալիր մարզադպրոցի տնօրեն Բելլա Ղազարյանը նշեց, որ գեղարվետական մարմնամարզության մարզաձևի կազմակերպման համար խնդիր կա՝ օգտվում են հանրակրթական դպրոցի մարզասրահից, խնդիր է նաև փոքր խմբերի մոտ անվտանգության կանոնների պահպանումը։
Չնայած մարզաձևը թույլ է տալիս առանց դժվարությունների պահպանել սոցիալական հեռավորություն, այնուամենայնիվ, ըստ Ղազարյանի, ծնողների մի մասը, վիրուսով պայմանվորված, չի ուզում, որպեսզի երեխաները հաճախեն մարզումներին:
Ոլորտի ներկայացուցիչները, մասնավորապես, ընդգծեցին, որ դժվար է սեփական միջոցներով ապահովել տարածքի ախտահանումը։