Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 415 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25,542-ի: Հունիսի 29-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 14048 է, փաստացի բուժվում է 10904-ը, գրանցվել է մահվան 443 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 111844 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 147-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 25127 դեպք։