Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան հայրենիք մեկնել Վրաստանի տարածքով։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
Վրացական կողմի հետ ՌԴ-ն համաձայնեցրել է իր տարածքով Հայաստանից տուն վերադարձող իր քաղաքացիների հերթական խմբի ավտոբուսներով երթևեկությունը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, դեսպանատան հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պատրաստ է իր վրա վերցնել զբոսաշրջային դասի հարմարավետ ավտոբուսների վճարման ծախսերը, ինչն էապես կհեշտացնի երթևեկությունը սահմանակից պետության տարածքով, քանի որ տեխնիկական կանգառներ չեն պահանջվի:
Ցուցակները կձևավորվեն ՌԴ քաղաքացիների նախկինում տրամադրված տվյալների հիման վրա, մեկնողների հետ կկապվեն դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները։
Կապահովվի տրանսպորտային միջոցների սանիտարական անհրաժեշտ մշակումը։
ВНИМАНИЕ!Уважаемые граждане Российской Федерации!Информируем Вас, что грузинская сторона согласовала проезд по своей…
Опубликовано Посольство России в Армении Вторник, 30 июня 2020 г.