Ըստ հունիսի 10-27-ը ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացված հարցումների՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 85 տոկոսը։ Այսպիսի տվյալներ է հրապարակել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն։
Ըստ հարցման՝ ընդդիմության գործունեությանը հավանություն է տալիս քաղաքացիների 22,7%-ը, Ազգային ժողովի գործունեությանը՝ 54,7%-ը, կառավարության գործունեությանը՝ 67,9%-ը, նախագահի գործունեությանը՝ 79,3%, վարչապետի գործունեությանը՝ 85%-ը։
Հարցվածների 16,5 %-ի համար Թավշյա հեղափոխության սպասելիքներն արդարացված են, 62.9%-ի համար որոշ չափով են արդարացված, 11,5 %-ի համար ընդհանրապես արդարացված չեն։
Եթե Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա հարցվածների 55%-ը կընտրեր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք/«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 6 %-ը՝ ԲՀԿ-ին, 4 %-ը՝ ԼՀԿ-ին, 13%-ը ոչ մեկի օգտին չէր քվեարկի։
Հարցվածների 16.4 %-ը Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ։
Հարցման մեջ ներառված են տվյալներ նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան եթերների ժամանակ հնչեցված հայտարարությունների, ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ հայտարարության վստահելիության մասին։
Ըստ հաղորդագրության՝ հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ +/-3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: