Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 7-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 1993 երեխայի մոտ։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախարարությունից հայտնել են նաև, որ Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 7-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է 142 հղի և ծննդկանի մոտ։