Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Տեղում վերհանված իրավախախտումներին հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ, իր Facebook-յան էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը։
«Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է։
Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»,- գրել է նա։
✅Քաղաքական կամք#օրենքի_ուժովՆախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ…
Опубликовано Davit Grigoryan Среда, 12 августа 2020 г.